Հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթն առանձնանում է մասնակիցների լայն աշխարհագրությամբ և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Հայաստանյան մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած և առաջին փուլ անցած երիտասարդ ջութակահարներն ունեն փայլուն երաժշտական կենսագրություն, նրանցից շատերն արդեն իսկ մի շարք միջազգային մրցույթների հաղթողներ են։
Մայիսի 26-ին, ժամը 15:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համեր¬գային դահլիճում տեղի կունենա համերգ. Ֆրանց Շուբերտի «Ձմեռային ուղևորություն» ստեղծագործության կատարմամբ հանդես կգան Հայկ Բաբայանը (թավջութակ) և Արթուր Ավանեսովը (դաշնամուր):
Վերջերս Կամերային երաժշտության տանը կայացավ «Սիլվա Կապուտիկյան» պատկերագրքի շնորհանդեսը։ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված պատկերագիրքը նվիրված է բանաստեղծուհու ծննդյան 95-ամյակին, նաև՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Բուլղարիայում անցկացվող երգի միջազգային «Բալկան ֆոլկ-2015» և «Ժամանակի ձայնը» մրցույթներում առաջին մրցանակի է արժանացել ժողովրդական երգիչ ՀԱՅԿ ՄԽՈՅԱՆԸ:
«Ինչպե՞ս եք վերաբերվում «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծին»: Ժողովրդական երգիչ Հայկ Մխոյանը, անդրադառնալով մեր այս հարցին, ասաց, որ որպես այդպիսին, շատ լավ է, որ կա նման նախագիծ.
Մայիսի 28 -ին` ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Նիկոլայ Մադոյանը կատարելու է Վ. Ա. Մոցարտի ջութակի բոլոր 5 կոնցերտները մեկ երեկոյի ընթացքում՝ մասնակցությամբ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի:
«Սարդարապատ» պարային անսամբլը մայիսի 1-6 Մոսկվայում մասնակցել է Դելֆյան խաղերին, որտեղ ԱՊՀ բոլոր երկրների մասնակիցների մեջ գրավել է պատվավոր առաջին տեղը: Այժմ «Սարդարապատ» պարային անսամբլը Երևանում պատրաստվում է ներկայացնել բացառիկ համեգային ծրագիր՝ «20 տարի հայ զինվորի հետ» խորագրով:
«Արտ Ֆեստ» փառատոնը շարունակվում է: Մայիսի 22-ին` ժամը 19.00-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կցուցադրվի «Էգուստ» բեմադրությունը` ըստ Մահմուտ Նազերիի «Երկդուռ սենյակ» պիեսի: Բեմադրիչ` Սամվել Թադևոսյան:
Սա հայտնի Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքն է։ 2020 թվականին հենց այս սարքը դարձավ մեր պարտության սիմվոլը և Ադրբեջանի հաղթանակի սիմվոլը: Այս սարքը Հայոց մեջ ձևավորեց և ամրապնդեց պարտության բարդույթը։
Այս սարքը Հայոց մեջ ներշնչվեց որպես անհաղթահարելի օդային հրեշ...